Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար. Զախարովա


Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար. Զախարովա
Հունիս 21 20:21 2023

Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին քայլեր ձեռնարկել միջանցքի ամբողջական ապաշրջափակման համար՝ հումանիտար նպատակներով: Այս մասին մամուլի ասուլիսն հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Զախարովան Բաքվին նաև կոչ է արել ԼՂ բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ։

 

Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ, և ակնկալում է, որ կողմերը կկատարեն եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։

 

 

«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Դա կարևոր է», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: