Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հունիս 17 18:10 2023

Թուրքիայում եւ Իրանում այսօր երկրաշարժեր են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

 

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Ցնցումները գրանցվել են Ղահրամանմարաշից 54 կմ հյուսիս-արեւելք:

 

 

Ժամեր անց, Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվության համաձայն, Իրանի հյուսիս-արեւմուտքում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: