Տոկիոյի օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ


Տոկիոյի օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ
Հունիս 10 12:57 2023

Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու մոտ միմյանց են բախվել երկու ինքնաթիռ, դրանից հետո որոշ թռիչքներ հետաձգվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ճապոնիայի տրանսպորտի նախարարությանը:

Ավիաընկերություններից մեկը հայտնել է, որ տուժածներ չկան, սակայն միջադեպի հետևանքով օդանավակայանի չորս թռիչքուղիներից մեկը փակվել է:Կադրերից տեսանելի է, որ ինքնաթիռներից մեկի թևի մի մասը կոտրված է, թռիչքուղու մոտ կան բեկորներ