Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվի Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը


Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվի Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը
Հունիս 5 21:34 2023

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի  հոգևորական և աշխարհական անդամներին ողջունեց և իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծեց, որ այսօրվանից մեկնարկում է նաև Միաբանական համագումարը, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում են համախմբվել Հայաստանի ու Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։

ԳՀԽ ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և Արցախին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը, Մայր Տաճարի վերանորոգմանը, Մյուռոնօրհնության արարողությանը և հարակից այլ միջոցառումների կազմակեպմանը, հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, ինչպես նաև նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։

Ժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 8-ը։

 



loading...