Դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնել, Քյարքին՝ վերցնել. Փաշինյանը նաև անդրադարձել է բանակցություններում 1975 թվականի քարտեզը հիմք ընդունելուն


Դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնել, Քյարքին՝ վերցնել. Փաշինյանը նաև անդրադարձել է բանակցություններում 1975 թվականի քարտեզը հիմք ընդունելուն
Հունիս 1 23:39 2023

Ինչո՞ւ հենց 1975 թվականի քարտեզների մասին է խոսքը, մեծ հաշվով 69, 75 և մյուս թվականների քարտեզների մեջ Հայաստանի տարածքի մեծ տարբերություններ չկան։ Այս մասին Մոլդովայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման համար հիմք ընդունված քարտեզի հարցին։

 

Ըստ նրա՝ գոյություն ունեցող սահմանները, որոնք ֆիքսվում են ամենաճշգրիտ ձևով, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների մակարդակով վերջին քարտեզը 1975 թվականինն է, և որ սա է ամոբղջ տարամբանությունը։

 

«29 800 քառակուսի կմ-ի մեջ մտնո՞ւմ է արդյոք Արծվաշենը, այո։ 29800 քկմ-ի մտնում են օրինակ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի այն տարածքները, որոնք 1990-ականների սկզբից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պառվաքարի գյուղն այդպիսի հողեր ունի, այդպիսի հողեր ունի Այգեհովիտ գյուղը։ Այդպիսի հողեր ունի Վազաշեն գյուղը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Ըստ նրա՝ 1975 թ․ քարտեզի մեջ են մտնում Սոք-Խոզնավարի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին շրջանի ադրբեջանական հարձակումների պարագայում։

Նա նաև խոսել է այսպես կոչված անկլավների մասին։ «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք։ Դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնել, Քյարքին՝ վերցնել։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք»,- նշել նա։

«Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։ Եթե ճանապարհն ասյպես չի կարող անցնել, այնպես կանցնի»,- ասել է նա։

 



loading...