Ռուսաստանը 54 կամկաձե ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին․ BBC


Ռուսաստանը 54 կամկաձե ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին․ BBC
Մայիս 28 21:09 2023

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Այս մասին գրել է BBC-ն։

 

 

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մարդ է մահացել, երբ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բենզալցակայանի մոտ։ Մի կին վիրավորվել է։

 

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը ռեկորդային 54 այսպես կոչված կամիկաձե անօդաչու թռչող սարք է ուղարկել ուկրաինական թիրախների ուղղությամբ, որոնցից 52-ը խոցվել են, հաղորդել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:

 

Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում առնվազն երկու բարձրահարկ շենք բռնկվել է անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց հետո։

 

Կիևի պաշտոնյաները նաև հայտնել են, որ այրվել են պահեստներ հարավային Հոլոսիևսկի շրջանում:

 

Ավելի քան 40 անօդաչու թռչող սարք է խոցվել գիշերը մայրաքաղաքի վրա հարձակման ընթացքում, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։ Այս տեղեկությունն անկախ աղբյուրներով ստուգված չէ։