Թուրքիայում ընտրատեղամասերն ավարտել են իրենց աշխատանքը․ Էրդողանը հանդես է եկել կոչով


Թուրքիայում ընտրատեղամասերն ավարտել են իրենց աշխատանքը․ Էրդողանը հանդես է եկել կոչով
Մայիս 28 18:30 2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների ընտրատեղամասերն ավարտել են իրենց աշխատանքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

 

Քվեարկության ավարտից հետո Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդն անմիջապես կսկսի ձայների հաշվարկը։ 

 

 

Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը ավանդաբար քվեարկել է Ստամբուլում, իսկ նրա մրցակից ընդդիմադիր թեկնածու Քըլըչդարօղլուն՝ Անկարայում։

 

 

Երկրորդ փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների 50%-ից ավելին։

 

Էրդողանը հորդորել է իր կողմնակիցներին «հսկել քվեատուփերը», քանի դեռ չեն ամփոփվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։