Էրդողանն ու Քըլըչդարօղլուն քվեարկեցին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում


Էրդողանն ու Քըլըչդարօղլուն քվեարկեցին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում
Մայիս 28 16:37 2023

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet-ը։

 
 

Նշվում է, որ Էրդողանը քվեարկել է Ստամբուլի Ոսքյուդարի շրջանում, ինչից հետո զրուցել է լրագրողների հետ՝  ընդգծելով ընտրություններին մասնակցության բարձր մակարդակը։

Քըլըչդարօղլուն քվեարկել է Անկարայում՝ բոլորին կոչ արնելով գնալ ընտրության հանուն Թուրքիայի և տեր կանգնել իրենց ձայներին՝ Թուրքիան առանց բռնապետության տեսնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։ Ընտրությունների առաջին փուլում, որը տեղի ունեցավ մայիսի 14-ին, Էրդողանը հավաքել էր մոտ 49  տոկոս, Քըլըչդարօղլուն՝ 45։