Թուրքիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը


Թուրքիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Մայիս 28 12:36 2023

Թուրքիայում կիրակի օրը սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ 81 մարզերում ընտրատեղամասերը սկսել են աշխատել տեղի ժամանակով 08:00-ից։

 

Ընդհանուր առմամբ հանրապետությունում և արտերկրում տեղադրվել է 191884 քվեատուփ։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։

 

Ինչպես նկատել են ՏԱՍՍ-ի թղթակիցները Անկարայում և Ստամբուլում, Թուրքիայի խոշոր քաղաքներում զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցները, որպեսզի ընտրողները կարողանան ապահով կերպով օգտվել իրենց ընտրական իրավունքից։

 

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է քվեարկի Ստամբուլում, իսկ նրա ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ Անկարայում։



loading...