Ալիևի հայտարարությունը՝ Մոսկվայում


Ալիևի հայտարարությունը՝ Մոսկվայում
Մայիս 25 21:23 2023

Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգանում է արդեն 30 տարի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

 

 

Նշենք, որ Ալիևն առաջին անգամ է մասնակցում ԵԱՏՄ նիստին:

 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», – ասել է Ալիևը։

 

 

Նա նշել է, որ այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։