Ըստ ադրբեջանական կողմի՝ Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, սակայն հայկական կողմը հերքել է


Ըստ ադրբեջանական կողմի՝ Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, սակայն հայկական կողմը հերքել է
Մայիս 25 20:40 2023

Լուսանկարը Սոչիում տեղի ունեցած հանդիպումից է

 

 

 

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնել է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը։ 

 

Սակայն հայկական կողմը հերքել է, թե այն մեկնարկել է։

Ավելի վաղ kommersant.ru-ն գրել էր, որ մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հավաքը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Նրանք ևս մեկ անգամ փորձել են տեղից շարժել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը։

Ըստ կայքի՝  Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «երկիրը միավորել»՝ Հայաստանի տարածքով ամուր նյութատեխնիկական կապ հաստատելով իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ըստ պարբերականի՝ մոսկովյան բանակցությունների վերջնական ակորդը պետք է լինի եռակողմ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը։ Գագաթնաժողովի արդյունքում, ինչպես ակնկալում է Մոսկվան, պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի։

Այդ փաստաթղթերի համակարգումը, ըստ kommersant.ru-ի, տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ մյուսը լինելու է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից։



loading...