Կա՜մ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կա՜մ՝ սեփական հրաժարականի թուղթը. Մամիջանյան


Կա՜մ Փաշինյանը ստորագրում է ՀՀ մահվան դատավճիռը, կա՜մ՝ սեփական հրաժարականի թուղթը. Մամիջանյան
Մայիս 25 11:47 2023
ՀՀ ԱԺ նիստին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ասելիքն ու անելիքն արել է, նրան մնացել է ստորագրել այն, ինչը հիմա բանակցում է, այսինքն, ՀՀ մահվան դատավճիռը և սեփական հրաժարականի դիմումը։
Մամիջանյանը ԱԺ ամբիոնից դիմեց Նիկոլ Փաշինյանի աջակիցներին՝ բաժանելով նրանց երկու հատվածի՝ Փաշինյանից ուղղակի կախում ունեցող պաշտոնյաների և այն մարդկանց, ովքեր դեռևս հավատում են նրա ասածներին․ «ՀՀ բնակչության 90 %-ից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում։ Միֆ է այն, որ Փաշինյանն ունի լեգիտիմություն և մեծամասնություն։ Նիկոլ Փաշինյանը խաբում է ձեզ, երբ ասում է, որ ինքնորոշման տարբերակ պատերազմից հետո չկար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ մասին խոսել են ՌԴ նախագահը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը, խոսել են բոլորը՝ բացի Նիկոլ Փաշինյանից։