Իտալիայում առգրավվել է Հայաստան տեղափոխվող 2,7 տոննա կոկաին


Իտալիայում առգրավվել է Հայաստան տեղափոխվող 2,7 տոննա կոկաին
Մայիս 16 12:02 2023

Իտալական Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում (հարավային Կալաբրիայի շրջան) առգրավվել է 2,7 տոննա կոկաին, որը նախատեսվում էր Վրաստանի Բաթումի նավահանգստի միջոցով ուղարկել Հայաստան, գրում է Mediamax.am-ը։

 
 

Ինչպես հաղորդում է իտալական ANSA գործակալությունը՝ կոկաինի փաթեթները թաքցված էին Էկվադորից Իտալիա ուղակված բանանների երկու կոնտեյներների մեջ, որոնք պետք է ուղարկվեին Հայաստան։

Սեւ շուկայում 2,7 տոննա կոկաինի արժեքը կազմում է մոտ 800 միլիոն եվրո։