Ադրբեջանում ձերբակալվել են հայկական հատուկ ծառայությունների հետ իբր գաղտնի աշխատող անձինք


Ադրբեջանում ձերբակալվել են հայկական հատուկ ծառայությունների հետ իբր գաղտնի աշխատող անձինք
Մայիս 16 10:55 2023

Ադրբեջանում ձերբակալվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իբր գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձինք։

 
 

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ռաշադ Ախմեդովին և Ռովշան Ամիրովին։

Նշվում է, որ նրանք իբր գումարի դիմաց կատարել են հայկական հատուկ ծառայությունների կողմից հանձնարարված առաջադրանքները։

Ախմեդովն ու Ամիրովը մեղադրվում են «դավաճանության», «ահաբեկչության նախապատրաստման» և «օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունից պետության դեմ ուղղված բացահայտ կոչերի» հոդվածներով։

--00—ՅՄ