TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,34%-ը։
Նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 45%-ը։
Եթե բոլոր քվերաթերթիկների հաշվարկից հետո թեկնածուներից որևէ մեկը հաղթահարի 50%-ի շեմը, ապա ընտրությունները կավարտվեն առաջին փուլով։ Հակառակ դեպքում ընտրությունների երկրորդ՝ որոշիր փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։










