Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. Պեսկով


Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. Պեսկով
Մայիս 14 17:49 2023

Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են պատմական խորը արմատների վրա և ունեն փայլուն ապագա: 

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. Պեսկով

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. Պեսկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները նախկինի պես գործընկերային են։ Դրանք առանձնահատուկ հարաբերություններ են, որոնք ունեն պատմական խորը արմատներ։
 
«Իհարկե, կան որոշակի զգայուն հարցեր։ Ռուսաստանը լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որ ստորագրվել է 2 տարի առաջ»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը ՝ անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին։
 
Նշենք, որ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կետերի իրագործման անհրաժեշտության մասին ՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում: