Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը կիրակի գիշերը մեկնել է Բեռլին, հանդիպում է իր գերմանացի գործընկեր Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Ուկրաինայի ղեկավարի՝ Գերմանիայի նախագահի նստավայր ժամանելու կադրերը տարածել է n-tv հեռուստաալիքը, գրում է ՏԱՍՍ-ը։
Զելենսկու այցի ծրագիրը գաղտնի է պահվում:
Սպասվում է, որ ավելի ուշ Ուկրաինայի նախագահին Գերմանիայի արևմուտքում գտնվող Աախենում կշնորհվի Կառլ Մեծի մրցանակը։
Գերմանիայի նախարարների կաբինետի նախօրեին հայտարարել էր, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Կիև կուղարկի 2,7 միլիարդ եվրոյի զենք։










