Կրակոցներ՝ Թուրքիայում․ կան զոհեր և վիրավորներ


Կրակոցներ՝ Թուրքիայում․ կան զոհեր և վիրավորներ
Մայիս 12 01:46 2023

Թուրքիայի Իզմիր քաղաքի Մենդերես թաղամասում զինված միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել, հայտնում է Report-ը՝ վկայակոչելով թուրքական մամուլին։

Նշվում է, որ անհայտ անձը ներխուժել է թեյարաններից մեկը և կրակել մի քանի մարդկանց վրա։

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։