Ռուսաստանը չեղարկեց վիզային ռեժիմը


Ռուսաստանը չեղարկեց վիզային ռեժիմը
Մայիս 10 13:58 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքների արգելքը։ Այս մասին հայտնում է RT-ն։

 

Նշենք նաև, որ Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը 2023 թվականի մայիսի 15-ից։

 

Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում։

 

 

2019 թվականի հուլիսի 8-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որով ժամանակավորապես արգելվել է ուղիղ ավիաչվերթները Ռուսաստանի և Վրաստանի միջև։