Տեխասում մեքենան մխրճվել է կանգառում հավաքված մարդկանց մեջ. կա 7 զոհ


Տեխասում մեքենան մխրճվել է կանգառում հավաքված մարդկանց մեջ. կա 7 զոհ
Մայիս 8 10:41 2023

ԱՄՆ Տեխաս նահանգում միգրանտների և անօթևանների կենտրոնի մոտակայքում մեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանց մեջ։ Առնվազն յոթ մարդ զոհվել է։ Եվս վեց մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է bbc.com-ը:

Մեքենան վարող անձը ձերբակալվել է:

Սկզբում ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ոստիկանության տվյալները, հայտնում էին, որ վարորդի գործողությունները դիտավորյալ են եղել։ Սակայն Բրաունսվիլի ոստիկանությունն այնուհետև հայտնել է, որ դեռևս ճշգրիտ տվյալներ չունեն առ այն, որ հարձակումը եղել է միտումնավոր։

Օզանամ կոչվող միգրանտների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մալդոնադոն Associated Press-ին ասել է, որ զոհերի մեծ մասը վենեսուելացիներ են։