Թագադրումից հետո Չարլզ 3-րդը և Կամիլա թագուհին Բուքինգհեմյան պալատի պատշգամբից ողջունել են հավաքվածներին (Video)


Թագադրումից հետո Չարլզ 3-րդը և Կամիլա թագուհին Բուքինգհեմյան պալատի պատշգամբից ողջունել են հավաքվածներին (Video)
Մայիս 6 21:41 2023

Թագավոր Չարլզը կնոջ՝ թագուհի Կամիլայի և թագավորական ընտանիքի մյուս անդամների ուղեկցությամբ, թագադրումից հետո Բուքինգհեմյան պալատի պատշգամբից ողջունել է հավաքվածներին։

Հիշեցնենք, որ այսօր Lոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի թագադրման հանդիսավոր արարողությունը:

 

Չարլզը 3-րդ հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն: Թագուհին մահացել է 2022 թվականի սեպտեմբերին:

74-ամյա Չարլզը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ում գլխին դրեցին Սուրբ Էդվարդի՝ 360 տարեկան թագը:

Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, արարողության ժամանակ թագադրվեց թագուհի: