Այսօր տեղի է ունենալու Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը․ Լոնդոնում մարդկանց բազմություն է հավաքվել


Այսօր տեղի է ունենալու Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը․ Լոնդոնում մարդկանց բազմություն է հավաքվել
Մայիս 6 13:38 2023

Աշխարհի տարբեր մասերից մարկանց բազմություն է հավաքվել Լոնդոնում, որտեղ մայիսի 6-ին տեղի է ունենալու Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հայտնում է, որ սա լինելու է վերջին 7 տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիայի ամենամեծ հանդիսավոր միջոցառումը:

 

Չարլզը 3-րդ հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն: Թագուհին մահացել է 2022 թվականի սեպտեմբերին:

 

 

74 –ամյա թագաժառանգը կդառնա Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ում գլխին կդնեն Սուրբ Էդվարդի՝ 360 տարեկան թագը:

 

Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, արարողության ժամանակ թագադրվելու է թագուհի: