Կրեմլի վրա հարձակմանը Ռուսաստանը կպատասխանի կոնկրետ գործողություններով. Լավրով


Կրեմլի վրա հարձակմանը Ռուսաստանը կպատասխանի կոնկրետ գործողություններով. Լավրով
Մայիս 5 16:04 2023

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, որ Կրեմլի վրա դրոններով կատարված հարձակմանը Կիևի և Վաշինգտոնի մասնակցության ժխտումները ոչինչ չեն նշանակում։

«Միանգամայն պարզ է, որ առանց իրենց տերերի իմացության, Կիևի ահաբեկիչները չէին կարող դա իրականացնել։ Մենք կպատասխանենք ոչ թե խոսակցություններով, այլ կոնկրետ գործողություններով», - այսօր ասել է Լավրովը։