Չավուշօղլուն հետ է կանչել The Economist–ում իր հոդվածը հակաթուրքական վերնագրերի պատճառով


Չավուշօղլուն հետ է կանչել The Economist–ում իր հոդվածը հակաթուրքական վերնագրերի պատճառով
Մայիս 5 01:25 2023

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ հետ է կանչել The Economıst–ում տպագրվելիք իր հոդվածը։

 

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խիստ քննադատության է ենթարկել The Economist պարբերականին հակաթուրքական վերնագրերի համար։ Չավուշօղլուն պնդել է, թե պարբերականը խառնվում է Թուրքիայի ներքին գործերին եւ իր վերնագրերով վիրավորում թուրքերին։

 

 

Ըստ Չավուշօղլուի՝ «Էրդողանը պետք է գնա», «Էրդողանը թող հեռանա» նմանությամբ վերնագրերով փորձում են թուրքերին խելք սովորեցնել։ «Նրանք թուրք ժողովրդի անունից կարծես որոշումներ են ընդունում ու Էրդողանին թիրախավորող հոդվածներ հրապարակում։ Մայիսի 14–ին թուրք ժողովուրդը պատասխան կտա նման հոդվածներին»,–ասել է Չավուշօղլուն։