Ռուսաստանին այլ տարբերակ չի մնացել, քան Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելը․ Մեդվեդև


Ռուսաստանին այլ տարբերակ չի մնացել, քան Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելը․ Մեդվեդև
Մայիս 3 15:23 2023

Անօդաչուների միջոցով Կրեմլի վրա իրականացրած հարձակումից հետո Ռուսաստանին այլ տարբերակ չի մնացել, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելը, հայտարարել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

 

 

«Այսօրվա ահաբեկչությունից հետո ոչ մի այլ տարբերակ, բացի Զելենսկու ֆիզիկական ոչնչացումը,  չի մնացել»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Զելենսկին պետք չէ նույնիսկ անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրելու համար»։

 

«Հիտլերը, ինչպես հայտնի է, նույնպես ակտը չի ստորագրել։ Միշտ էլ կգտնվի ինչ-որ մի փոխարինող, ինչպիսին էր, օրինակ, ծովակալ Դոենիցը»,- գրել է Մեդվեդևը։