Ինչպես են ընթանում ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները. Ամերիկայի Ձայնը


Ինչպես են ընթանում ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները. Ամերիկայի Ձայնը
Մայիս 1 22:04 2023

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջան երկխոսության մասին: Այս մասին տեղեակցնում է Ամերիկայի Ձայնը։

 
 
 
 

Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնն ընդգծել են ԱՄՆ հանձնառությունը խաղաղ կարգավորմանը և տեղեկացրել, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումների շարք կունենան Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում:

 

Բոնոյի խոսքով՝ կողմերը խոստովանել են, որ սա առաջին անգամն է, որ նրանք հանդիպում են հաջորդաբար մի քանի օրվա ընթացքում: Նա շեշտել է՝ քննարկումներն ընթանում են շատ կառուցողական: