Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ Ստամբուլում է


Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ Ստամբուլում է
Ապրիլ 29 12:27 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկինը՝ Մեհրիբան Ալիևան աշխատանքային այցով գտնվում են Ստամբուլում։

 

 

Ինչպես նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, Ալիևն ու երկրի առաջին տիկինն Ստամբուլ են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

 

Հաղորդվում է, որ նրանց օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքն ու մի շարք այլ պաշտոնյաներ։