Թաց ձյան տեսքով տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի


Թաց ձյան տեսքով տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի
Մարտ 19 14:12 2023

Երևան քաղաքում՝ մարտի 19-ին երեկոյան, 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում՝ մարտի 19-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 20-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, 20-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-20-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: