«Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն մեր երկրի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության կողմնակից չէ և չի կրում դրանով նախատեսված պարտավորություններ: Ռուսաստանը չի համագործակցում այդ մարմնի հետ, և Միջազգային դատարանից եկող ձերբակալության հնարավոր «բաղադրատոմսերը» մեզ համար իրավաբանորեն առոչինչ են լինելու»,- ասել է Զախարովան։ |
