Արհեստածին Ադրբեջանում փաստացիորեն չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը. Ոսկանյան


Արհեստածին Ադրբեջանում փաստացիորեն չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը. Ոսկանյան
Մարտ 17 09:54 2023

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. 

«Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պաշտոնական ճառում կրկին բարբաջել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որով թշնամին «կոչում է» Հայաստանի Հանրապետությունը։

Հաականո՞ւմ եք՝ արհեստածին Ադրբեջանում փաստացիորեն չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը, մեր հայրենիքի սրբազան հողում ապրելու և պետությւոն ունենալու մեր տարրական իրավունքը, որը մենք նվաճել ենք հազարամյակների մեր ճիգով, արյունով, քրտինքով ու մտքով։

Բոլոր պատրանքները, թե նույնիսկ մեր այս տարրական իրավունքը չճանաչող բարբարոսների հետ հնարավոր է ինչ-որ երկարաժամկետ խաղաղություն, սին են, վտանգավոր և, ըստ էության, ցեղասպանության նոր դուռ բացող։

Սին են և վտանգավոր նաև այն բոլոր «մտքերը», թե մեր փոխարեն ինչ-որ մեկը կռվելու է բարբարոսների դեմ։ Մեզ հետ կռվողներ, մեզ աջակցողներ ու օգնողներ, այո՛, կարող են լինել և կլինեն ճիշտ աշխատելու դեպքում, սակայն մեր փոխարեն ոչ ոք չի մարտնչելու հանուն Արցախի և Հայաստանի հանրապետությունների»։ 



loading...