Սյամոն պատրաստվում է իշխանությունը վերցնելու. նիկոլի համար Սյամոն հրաշալի գործիք է Արցախից վերջնականապես ձեռք քաշելու համար


Սյամոն պատրաստվում է իշխանությունը վերցնելու. նիկոլի համար Սյամոն հրաշալի գործիք է Արցախից վերջնականապես ձեռք քաշելու համար
Փետրվար 14 15:43 2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ նախաձեռնելով Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ: ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:

 

 

Ասում են՝ Սյամոն բավական ակտիվացել է ու նույնիսկ մեկնել Արցախ, և սա՝ այն դեպքում, երբ խոսվում է Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի միջև առկա լարված հարաբերությունների մասին. նախագահը, թելելով Նիկոլի թելը, հակված է Ադրբեջանի հետ երկխոսությանը, Վարդանյանի տեսլականը լիովին հակառակն է: Ավելին՝ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Նիկոլը մտադրվել է գլխավոր դատախազ, սորոսական շրջանակներին հարող Գուրգեն Ներսիսյանին խորհրդարանի կողմից նախագահ կարգել, իսկ այն, որ Հարությունյանը որոշել է Սահմանադրության փոփոխության գործընթաց սկսել, առավելապես Նիկոլի ճնշման հետևանք է, ինչի մասին խոսել էր նաև Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներից մեկը հայկական ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում:

 

Եվ ահա այս ֆոնին՝ Սյամոյի ակտիվացումն ու օրերս տարածված այն տեղեկությունը, որ վերջինս ուզում է պետնախարար նշանակվել: Հայտնի է, որ Սյամոն սորոսական կամ արևմտյան գիծը տանող ԶԼՄ-ների սիրելին է, ավելին՝ սերտ ու ջերմ հարաբերություններ ունի սորոսականների հետ՝ վայելելով ասենք նույն «Ազատության» բարի վերաբերմունքը, որի տաղավարում, ինչպես հայտնի է, Սյամոն հաճախ է հյուրընկալվում: Այսինքն՝ Սյամոն Արևմուտքի կողմից ընկալելի կերպար է:

 

 

Շատ հնարավոր է, որ Հարությունյանի նախաձեռնած փոփոխություններից հետո Արցախում իրական իշխանությունը վերցնի հենց Սյամոն: Այսինքն՝ հնարավոր է, որ նրան նախագահ չկարգեն, բայց պետնախարարի կամ մեկ այլ կարևոր պաշտոնյայի կարգավիճակում հայտնված Սյամոն ամբողջությամբ Արցախի ղեկավարումն իր ձեռքը վերցնի՝ հատկապես նկատի ունենալով նրա խառնվածքը: Օրինակ՝ հայտնի է, որ նա բավական մեծ ակնածանք ունի հատկապես ԱԽՔ պաշտոնի նկատմամբ և մեկ անգամ չէ, որ իր հարցարուցներում ակնարկել է՝ իր համար ընդունելի կարգավիճակ է ԱԽՔ-ի ստատուսը, բայց միայն Սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք, ըստ Սյամոյի, բնական անհրաժեշտություն են:

 

Սյամոն Նիկոլի համար միանգամայն ձեռնտու ֆիգուր է՝ նկատի ունենալով թե՛ նրա քաղաքական կամ աշխարհաքաղաքական հայացքները, որոնք տեղավորվում են նորհայաստանյան տրամաբանության մեջ, թե՛ ընդհանուր հանցանքով կապված լինելու փաստը: Սյամոն հրաշալի գործիք է՝ Արցախի սուբյեկտայնությունն Ալիևի աղիներում վերջնականապես լուծելու, Արցախից ձեռք քաշելու համար:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1338