Գռզոյի «Երևան» տոնավաճառը կարող է պայթել. տեսչական մարմինը բազմաթիվ խախատումներ է արձանագրել


Գռզոյի «Երևան» տոնավաճառը կարող է պայթել. տեսչական մարմինը բազմաթիվ խախատումներ է արձանագրել
Փետրվար 14 11:39 2023

Հայտնի է դարձել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները «Երևան» տոնավաճառում անցկացրած ստուգումների արդյունքում պարզել են, որ շուկան շահագործվում է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներով. նկուղային հարկում, որտեղ տեղակայված են պահեստները, ըստ տեղեկությունների, պահվում են նաև դյուրավառ նյութեր, ու չնայած դրանք վերացնելու համար ժամանակ է տրվել, բայց արձանագրված խախտումները չեն վերացրել։

 

 

Թե ինչ ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել նման թափթված վիճակը խոշոր առևտրի կենտոնում, հայ հանրությանը հայտնի դարձավ «Սուրմալուի» օրինակով: Հենց «Սուրմալուից» հետո էր, որ Նիկոլը, մեղմելու համար Կառավարության ու պատկան մարմինների հասցեին հնչող քննադատությունները, հայտարարեց, որ սրանից հետո պետությունն առավել աջալրջորեն է հետամուտ լինելու խնդրի լուծմանը՝ խոստանալով փակել բոլոր այն առևտրի կենտրոնները, որոնք չեն բավարարի անվտանգային չափանիշներին:

 

Հիմա, փաստորեն, պարզվում է, որ Նիկոլի սրտի օլիգարխ Գռզոյին պատկանող «Երևան» տոնավաճառը պոտենցիալ «Սուրմալու» է, որի տերը թքած ունի անվտանգաին կանոնների վրա: Հարց՝ ի՞նչն է նման բարձիթողի վիճակի պատճառը, Գռզոն ցանկացած դեպքում պրոբլեմ չունի՞ վստահ լինելով, որ օրենքից վեր է գտնվում, թե՞ խնդիրն ուղղակի տեխնիկական է, և դրա արձանագրելուց հետո արժե հուսալ, որ այն կշտկվի:

 

 

Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ ենթադրենք տեսչական մարմինն էր ու ստուգումներ չէր անում, խնդիրը մնալո՞ւ էր չլուծված: Ախր ինչպե՞ս կարելի է հանուն սեփական գրպանի մարդկանց կյանքը դնել վտանգի տակ՝ համոզված լինելով, որ դժբախտությունը կշրջանցի ու ասենք Գռզոյի դուռը չի թակի:

 

Հետաքրքիր կլինի հետևել, թե ինչ զարգացումներ կհետևեն «Երևան» տոնավաճառի շուրջ՝ ստանալու այն հարցի պատասխանը, թե արդյոք պետությունը նույնքան խիստ կլինի՞ Գռզոյի դեպքում, որքան ասենք մյուսների, թե՞ ոչ, բայց որ վիճակն իսկապես մտահոգիչ է ոչ միայն Գռզոյի բիզնես շահի տեսանկյունից, փաստ է:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1339