Փաստորեն՝ միակ բանը, որ Նիկոլն այս երկրում անում է, պարեկներ բուծելն է. հիմա էլ «ջրային պարեկների» առանձին ստորաբաժանում են ստեղծում


Փաստորեն՝ միակ բանը, որ Նիկոլն այս երկրում անում է, պարեկներ բուծելն է. հիմա էլ «ջրային պարեկների» առանձին ստորաբաժանում են ստեղծում
Փետրվար 14 12:27 2023

Հայտնի է դարձել, որ ՀՀ իշխանությունները որոշել են է՛լ ավելի մեծացնել Հայստանի պարեկների թվաքանակն ու ընդլայնել այդ ինստիտուտի գործառույթները. Ոստիկանությունը մտադիր է «ջրային պարեկների» առանձին ստորաբաժանում ստեղծել և այդ նպաակով, պարզվում է, օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ վերաբերող «ջրային պարեկների» ընդունելության կարգին։ Ի դեպ՝ պարեկները գործելու են Սևանա լճում, ինչի նպատակով Ոստիկանությունը նախատեսում է ջրային փոխադրամիջոցներ ձեռք բերել:

Փաստորեն՝ միակ բանը, որ Նիկոլն այս երկրում անում է, պարեկներ բուծելն է, որոնք, ինչպես հայտնի է, վճարվում են հարկատուներիս միջոցների հաշվին և բավական լավ՝ հաշվի առնելով երկրի աշխատող բնակչության առնվազը 70%-ի եկամուտների չափը: Հիմա հարց է առաջանում՝ երբ անդոնները քարոզում էին, թե իբր նորաստեղծ ՆԳՆ-ն նոր խոսք ու որակ է բերելու համակարգ, նոր մակարդակի է բարձրացնելու ուժայինների աշխատանքի որակը, սա՞ նկատի ունեին՝ կասկածելի արդյունավետութամբ նոր ստորաբաժանման ստեղծումն ու դրա շրջանակում ասենք մի 1000-2000 գեղացի, անգրագետ տղերքի համար աշխատատեղերի գեներացիան: Մեկը հաշվե՞լ է, թե պետական բյուջեի վրա որքան են նստելու Սևանում, իսկ հետագայում գուցե նաև ամեն մի ջրափոսում պարեկություն անել պատրաստվող «ոստիկանները»:

 

Իրականում Նիկոլը շատ հանճարեղ պլան է մշակել՝ ամրապնդելու իր սոցիալական հենարանը. նա ավելացնում է այն մադկանց թիվը, որոնք իրենց ընտանիքների հետ միասին սնվում են բյուջեի փողերով, ընդ որում՝ վատ չեն սնվում: Մի դեպքում, երբ երկրում աճում է հասարակության դժգոհությունը՝ սասանելով Նիկոլի աթոռը, վատ միտք չէ հարկատուների փողերի հաշվին կերակրել այնպիսիներին, որոնք, բացի նիկոլական լինելուց, դառնալու են նաև Նիկոլի աթոռի պահապանները: Օրինակ՝ նույն «ջրային պարեկները» հարկ եղած դեպքում արագորեն կհամալրեն ասենք կարմիրբերետավորների շարքերն ու վրա կտան ընդդիմության վրա՝ հնարավոր բողոքի ակցիաները բռնության մեջ խեղդելու: Մնում է սպասել ու տեսնել, թե օդային պարեկներ երբ են բուծվելու, որ Նիկոլի հետույքին օդում, ջրում ու ցամաքում հանկարծ դիպչող չլինի:

 

 

Ցամաքային պարեկներն ինչ էին, որ ջրայիններն ինչ լինեն…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1337