Մամուլում խոսվում է այն մասին, որ Վարդապետյան Աննան՝ ՀՀ գլխավոր դատախազ դարձած Նիկոլի նախկին օգնականը, որ ԵՊՀ-ի իրավանաբանականում դասախոսում է նաև, համալսարան է ներկայանում զույգ թիկնապահների ուղեկցությամբ. վերջիններս իրենց պահպանյալի հետ մտնում են շենք՝ հոգալով նրա անվտանգության մասին նաև շենքի ներսում: Ի դեպ՝ այդ տեղեկությունները հաստատել են նաև իրավաբանականի ուսանողները՝ տարակուսանք հայտնելով:
Ընդհանրապես թիկնապահների հետ ոչ մի պետական պաշտոյա կրթօջախ մուտք չի գործում, և ընդունված է թիկնապահներին թողնել մուտքի մոտ ու առանց նրանց մտնել լսարան կամ դասասենյակ, եթե, իհարկե, չկա ռեալ վտանգ՝ պաշտպանյալի կյանքին կամ առողջությանը սպառնացող: Հարց է առաջանում՝ Վարդապետյան Աննան զգո՞ւմ է նման վտանգ, նրան սպառնացել են սպանե՞լ, վնասե՞լ, ինչն էլ նրան ստիպել է Հայաստանի ամենապաշտպանված պետական պաշտոնյան դառնալ (չհաշված Նիկոլին), թե՞ ուղղակի Աննան իր կանացի քմահաճույքներն է բավարարում՝ վայելելով կյանքի հաճույքները նաև լսարաններում՝ ուսանողների աչքի առաջ:
Հնարավոր է, որ Աննային ահավոր շատ է դուր եկել թիկնապահներին հետևից ֆռռացնելու պրակտիկան ու հիմա այնքան մեծ կախվածության մեջ է ընկել դրանից, որ եթե ձեռքը ճար լիներ, արտաքնոց էլ նրանց ուղեկցությամբ կգնար: Նման բան պատահում է սովորաբար այն անձանց հետ, որոնք կյանքում հանկարծակի, անսպասելիորեն դառնում են մի բանի տեր՝ ոսկե ձկնիկ բռնած:
Աննայի ոսկե ձկնիկն էլ Նիկոլն է՝ ուղղակի թեփուկների փոխարեն երեսին՝ մազ…










