Նիկոլը դիվանագիտական սկանդալ է հրահրում


Նիկոլը դիվանագիտական սկանդալ է հրահրում
Փետրվար 11 16:40 2023

Նիկոլը դիվանագիտական սկանդալ է հրահրում

Ինչպես հայտնի է, Հակոբյան Աննայի անձնական «կանտորա» Armtimes.com-ը «Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը․ դեսպան» վերտառությամբ օրերս մի հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե իբր ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը դեմ չէ ԵՄ դիտորդների կողմից իրականացվելիք հայաստանյան առաջիկա առաքելությանը: Այս նյութը մատին փաթաթան դարձրած՝ նիկոլական պրոպագանդան այս օրերին ակտիվորեն տարածում է այն միտքը, թե իբր Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումն այնքան հանճարեղ ու անքննարկելի «նոու-հաու» է, որ նույնիսկ Արևմուտքի հետ խնդիրներ ունեցող Թեհրանն է դրան կողմ արտահայտվել, և միայն ռուսներն են, որ «նախանձից պայթում են»:

Բանից պարզվել է, որ հայ հանրությանը սույն լրատվամիջոցը հերթական սուտ տեղեկությունն է մատուցել՝ ընդամենը ջուր լցնելով նիկոլական քարոզչության անբարո ջրաղացին. ընդդիմադիր պատգամավորներից Անդրանիկ Թևանյանը, անձամբ ճշտելով ինֆորմացիան ՀՀ-ում Իրանի դեսպանից, նրա ուղիղ խոսքն է վկայակոչել՝ փաստելով վերոհիշյալ ինֆորմացիայի ստահոդ լինելը: «Ես ասել եմ, որ տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ լուծվեն։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես իբր հայտարարել եմ, թե Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, ապա ես այդպիսի նախադասություն չեմ օգտագործել»,-Թևանյանի հետ զրույցում ասել է դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Հարց՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին և նախագահին շնորհավորական ուղերձ հղող Նիկոլն ի՞նչ իրական նպատակ է հետապնդել, երբ փաստացի իր վայ լրատվամիջոցով խեղաթյուրել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ուենցող երկրի դեսպանի խոսքը: Արդյոք ընդամենը փորձել է սեփական քարոզիչներին հանրությանն է՛լ ավելի խորը մոլորեցնելու համար «կռվա՞ն» տալ, թե՞ իրականում ջանացել է դիվանագիտական սկանդալ հրահրել՝ վերակենդանացնելով տխրահռչակ «Հավաստի Աղբյուրին»:

Բոլոր դեպքերում Նիկոլի ճամարտակությունները չեն կարող բացասաբար չընկալվել Թեհրանի կողմից, չեն կարող չազդել այնտեղ մեր երկրի վերաբերյալ ունեցած ընկալման վրա: Իսկ մի պարագայում, երբ Հայաստանի տարածքային ամբողջականության դե ֆակտո երաշխավորն այսօր Իրանն է դարձել, այդ հանգամանքը կարող է ճակատագրական դառնալ ոչ միայն Նիկոլի իմիջի համար: