Պատրաստում ենք տիրամիսու տնային պայմաններում. արագ պատրաստվող և շատ համեղ


Պատրաստում ենք տիրամիսու տնային պայմաններում. արագ պատրաստվող և շատ համեղ
Փետրվար 8 02:05 2023

Այնքան հեշտ է պատրաստվում, ստացվում է համեղ և նուրբ, որ կցանկանաք ամեն օր պատրաստել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

կրեմի համար․

  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • ձու՝ 1 հատ
  • ալյուր՝ 1ճ․գ․
  • գոլ կաթ՝ 1 բաժակ
  • կարտոֆիլի կրախմալ՝ 1/2 ճ․գ․
  • կարագ՝ 200գ

տորթի հիմքի համար․

 
  • թխվածքաբլիթ՝ 420գ

զարդարելու համար․

  • կակաո

 

Ինչպես պատրաստել․

  1. Կրեմի համար․ հարել շաքարավազն ու ձուն։ Ավելացնել ալյուրը, կրախմալը և գոլ կաթը։
  2. Խառնել և դնել կրակին։ Եփել թույլ կրակի վրա՝ անդադար խառնելով։ Պիտի ստացվի թթվասերի խտության զանգված։
  3. Թողնել, որ սառի, կարագ ավելացնել և հարել։ Ուղարկել սառնարանը։
  4. Մոտ կես ժամ անց անցնել տորթը հավաքելուն․ ֆորմայի մեջ մի շերտով դնել թխվածքաբլիթներ, կրեմ քսել, կրկին թխվածքաբլիթ դնել և պատել կրեմով։ Ստացվում է 4 -6 շերտ՝ կախված ձեր ֆորմայի չափից։
  5. Վերջին շերտին կրեմ քսել և փոքր մաղիչով կակաո ցանել։
  6. Առնվազն 3 ժամ թողնել սառնարանում և մատուցել։