Այս «մեծահամբավ դիվանագետը» մտադիր է դառնալ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը


Այս «մեծահամբավ դիվանագետը» մտադիր է դառնալ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը
Հունվար 30 20:25 2023

Ֆրանսիայում ՀՀ նոր դեսպա՞նը

Այն բանից հետո, երբ մամուլ սպրդեցին լուրեր այն մասին, որ DJ Էդոն մտադիր է կամովին հրաժեշտ տալ իր բարձր պաշտոնին, չանցած երկար ժամանակ՝ հայտնի դարձավ, որ մամուլում տեղ գտած տեղեկությունները միանգամայն հավաստի էին. Հայաստանի համար մեկ DJ-ը օրերս դիմում է գրել ու ազատվել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Հետաքրքիր է, որ ըստ մամուլում տեղ գտած մեկ այլ տեղեկության՝ Էդոյի այս «անձնուրաց» քայլն իրականում զուր տեղը չիարվել.. այս «մեծահամբավ դիվանագետը» մտադիր է դառնալ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը:

Այն, որ Էդոն հեռանում է ԱԺ-ում իր զբաղեցրած պաշտոնից, իհարկե, ողբերգություն չէ, բայց իրական ողբերգության կարող է վերածվել նրա կարյերայի հետագա ընթացքը, երբ տեղեկություններն այս անգամ էլ արդարացված դուրս գան, ու մի օր հանկարծ պարզենք, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող երկիր Ֆրանսիայում Հայաստանի դեմքն է դառնալու պլաստինկա գզող Էդոն: Աշխարհում Ֆրանսիան այն քիչ երկրներից է կամ գուցե հենց միակը, որ բաց կերպով հայանպաստ դիրքորոշում է որդեգրել ու գոնե ինչ-որ կերպ աջակցում է Հայաստանին հայ-ադրբեջանական այս կոնֆլիկտում, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ հայտնել է իր անաչառ դիրքորոշումն ու դարձել յուրատեսակ պատուհան Հայաստանի համար՝ դեպի քաղաքակիրթ աշխարհ:

Եթե Էդոն իսկապես դառնա Ֆրասիայում ՀՀ դեսպանը, ապա հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա կարելի կլինի խաչ քաշել: Ավելին՝ բացառված չէ, որ հենց Էդոյին այդ պատախանատու պաշտոնին նշանակելով՝ տակից Էրդողանի հրահանգները կյանքի կոչող Նիկոլը կփորձի վնասել Փարիզի հետ Երևանի հարաբերություններին՝ չխանգարելու Անկարային՝ ազատորեն կյանքի կոչելու դավադիր պլանները: Մարդկային ֆանտազիան չի բավականացնի՝ պատկերացնելու, թե ինչպիսի քաոս կարող է առաջանալ հայ-ֆրանսիական հարաբերություններում, եթե այնտեղ դեսպան մեկնի Էդոն:

Էդոյի տեղը կլուբն է, Էդոյի տեղը դեսպանատո՞ւնն է…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1278



loading...