Զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է․ ՀՀ ՊՆ


Զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է․ ՀՀ ՊՆ
Հունվար 30 00:21 2023

Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Այս մասին հայտնում են ՊՆ -ից։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: