Այսքան գեղեցիկ արահետներ կյանքումս չէի տեսել. Սոբչակի ու ամուսնու ճոխ հանգիստը Ալթայում (լուսանկարներ)


Այսքան գեղեցիկ արահետներ կյանքումս չէի տեսել. Սոբչակի ու ամուսնու ճոխ հանգիստը Ալթայում (լուսանկարներ)
Հունվար 29 23:03 2023

Ալթայում` Տելեցկոյե լճի շքեղ հյուրանոցում են իրենց հանգիստն անցկացնում Քսենիա Սոբչակն ու նրա ամուսինը՝ Կոնստանտին Բոգոմոլովը։ Ուղղաթիռով թռիչքներ Ալթայի ամենաբարձր լեռան՝ Բելուխայի վրայից, տարատեսակ լոգանքներ և «պիկնիկներ» սառցե աշխարհում․ այսպիսի ճոխ հանգստի մասին են պատմում ռուս հաղորդավարուհու լուսանկարները։

«Այսօր ամբողջ օրը ձնագնացներով էինք։ Այսքան գեղեցիկ արահետներ կյանքումս չէի տեսել։ Եվ այս բոլոր արահետներն ու երթուղիները խնամքով շարված են, ինչն առանձին հաճույք է պատճառում», - իր հույզերով է կիսվում Քսենյա Անատոլևնան:

 

Հրապարակումներից մեկին կից Սոբչակը գրել է․ «Ինչ հսկայական և գեղեցիկ երկիր ունենք»։

 

41-ամյա լրագրողին արձակուրդի ընթացքում հանդիպել է երգչուհի Գլյուկոզան և նրա ամուսին Ալեքսանդր Չիստյակովը։