Քաղաքական «ֆայլաբազարից» եկած իշխանությունը


Քաղաքական «ֆայլաբազարից» եկած իշխանությունը
Հունվար 29 22:29 2023

Նիկոլ Փաշինյանը միանգամայն անկեղծ է, երբ հայտարարում է, թե ամենամեծ պրոբլեմն այն է, որ «այս ամենն իր գլխին ջարդվեց»։ Իրականությունը, իհարկե, փոքր-ինչ այլ է՝ «այս ամենը» ոչ թե իր, այլ Հայաստանի՛ գլխին ջարդվեց, ընդ որում՝ իր պատճառով, բայց նա համառորեն հրաժարվում է ընդունել «այս ամենի» պատասխանատվությունն ու իր մեղքը։

Այո, Հայաստանի ամենամեծ պրոբլեմը պատասխանատվությունն է, բայց՝ ոչ թե այն, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ մի բանի համար պատասխանատվություն չի ստանձնում, այլ այն, որ չորսուկես տարի առաջ համարձակվեց ստանձնել այդ պատասխանատվությունը՝ բոլոր կիսագրագետներին հատուկ բութ ինքնավստահությամբ ու առանց պետություն ղեկավարելու համար անհրաժեշտ փորձ, գիտելիքներ և թիմ ունենալու։ Դա ամենամեծ սխալն էր և հետագա աղետների «անկյունաքարը»։ Նրան թվաց, թե եթե ուրիշները չեն կարողացել իշխանափոխություն իրականացնել, իսկ ինքը կարողացել է, ուրեմն ինքն ամենախելոքն է ու կարող է նաև պետություն ղեկավարել։ Մինչդեռ «հեղափոխություն անելու» և պետություն ղեկավարելու համար մարդկային միանգամայն տարբեր որակներ են անհրաժեշտ։ «Հեղափոխություն անելու» համար պետք է բոցաշունչ ճառեր արտասանել, փշալարերի վրա ցատկելու համարձակություն, կեղծ պապիկներին խոսափող տրամադրելու լկտիություն ու պաշտոնյաների տների մոտ դագաղներ դնելու ցինիզմ ունենալ, իշխանության տարբեր թևերի հետ ստվերային «խաղեր տալ» ու օգտվել նրանց հակասություններից և այլն, մի խոսքով՝ կարողանալ կուտակել բացասական էներգիան և քանդել գոյություն ունեցող համակարգերը։ Իսկ ահա պետություն ղեկավարելու համար դրական էներգիա է պետք․ ոչ թե քանդել համակարգերը, այլ ստեղծել կամ բարեկարգել, ոչ թե պառակտել իշխանական ինստիտուտները, այլ համախմբել, ոչ թե հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների, այլ միավորել, հենվել ոչ թե «պողոսների» բացասական էներգիայի, այլ էլիտաների կառուցողական պոտենցիալի վրա, և այսպես շարունակ։ 

Ավելին՝4rd.am