«Չափից շատ խոսակցություններ»․ արքայազն Ուիլյամը մարդկանց ներկայությամբ նախատել է Քեյթ Միդլթոնին


«Չափից շատ խոսակցություններ»․ արքայազն Ուիլյամը մարդկանց ներկայությամբ նախատել է Քեյթ Միդլթոնին
Հունվար 29 00:07 2023

Արքայազն Ուիլյամը նախատել է Քեյթ Միդլթոնին հերթական բարեգործական այցի ժամանակ կամավորներին չափազանց շատ հարցեր տալու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

 

Հունվարի 26-ին Ուելսի արքայազնն ու արքայադուստրը այցելել են Վինձորում գտնվող սննդի բանկ եւ օգնել են կամավորներին սնունդ հավաքել կարիքավորների համար: Պահածոների տարաները տեսակավորելիս Քեյթ Միդլթոնը Windsor Foodshare-ի աշխատակիցներին մանրամասն հարցրել է նրանց գործունեության մասին։ «Չափից շատ խոսակցություններ», -  Ուիլյամն ընդհատել է նրան։ «Մենք պետք է մի փոքր արագացնենք պրոցեսը: Ես արդեն հասկացա, թե ով է այստեղ հիմնական շատախոսը»,- ​​ավելացրել է նա՝ խնդրելով կնոջը քիչ խոսել եւ ավելի շատ աշխատել: Քեյթն էլ իր հերթին ծիծաղել է ամուսնու վրա, ով սխալ կերպով է բեռնավորել սայլը։

 

 

Հրաժեշտ տալով արքայադստերը եւ Ուելսի արքայադստերը՝ Windsor Foodshare-ի աշխատակիցը կատակել է, որ նրանցից մեկն ավելի լավ է արել իր աշխատանքը։ «Նաեւ մեզնից մեկն ավելի լավ խոհարար է», - հեգնել է Ուիլյամը: