Նիկոլը թերություններ շատ ունի, բայց 30 տարի քանդել եք բանակը, հիմա եկել, բարդում եք այս մարդու վրա, թողեք ոտքի հանի. զոհված զինծառայողի հայր


Նիկոլը թերություններ շատ ունի, բայց 30 տարի քանդել եք բանակը, հիմա եկել, բարդում եք այս մարդու վրա, թողեք ոտքի հանի. զոհված զինծառայողի հայր
Հունվար 28 16:43 2023

Տղաս զոհվել է Հադրութում, ընկել է շրջափակման մեջ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է զոհված զինծառայողներից մեկի հայրը:

 

«Ընկերները զոհվել էին, մնացել էր միայն ինքը: Զանգել է փոքր եղբորը, ասել է, որ ընկերները զոհվել են, մնացել է ինքը, հետո փոքր եղբայրը լսում է հարձակվողների ձայները: Էդպես զոհվել է: Հոկտեմբերի 19-ին, ժամը 5:30 զոհվել է, երեկոյան արդեն հանել են, դա էլ էր հետաքրքիր»,- ասաց նա:

 

Խոսելով բանակը ոտքի հանելու մասին՝ զոհված զինծառայողի հայրը նշեց, որ Հայաստանը երկու մասի է կիսված. «Եթե ներքին թշնամիները չխանգարեն, շուտ ոտքի կկանգնենք: Նիկոլին թերություններ շատ ունի, ով չունի, բայց 30 տարի քանդել եք, հիմա եկել, բարդում եք էդ մարդու վրա: Թողեք ոտքի հանի»:

Խոսելով զինվորական կացարանում բռնկված հրդեհի, 15 զինծառայողի մահվան և դրա մեղավորների մասին՝ զոհված զինծառայողի հայրը նշեց. «Նիկոլը բոլորի հետևից գնա՞: Զինվորականի մեղավորությունն է: Ես համոզվել եմ, որ ահագին բանից տեղեկություն էլ չունի Նիկոլը, օրինակ 15 զոհերի կապակցությամբ պետք է չխոսար, ասեր՝ ընթացքի մեջ է, կպարզվի, կասենք, իրեն երևի տենց են զեկուցել, տենց էլ խոսում է»: