Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա. ունեմ հայկական արմատներ և ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով. Խաչանով


Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա. ունեմ հայկական արմատներ և ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով. Խաչանով
Հունվար 24 15:27 2023

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող, աշխարհի 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդայի հետ: Երկու սեթերից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից: Խաչանովը հաղթում էր երկու սեթերից հետո` 7:6, 6:3 հաշվով:

 

Հիշեցնենք, որ նախորդ մրցափուլերում հաղթելուց հետո Կարեն Խաչանովը տեախցիկի վրա գրառում էր կատարում՝ ի աջակցություն Արցախի: Ադրբեջանը պահանջել էր պատժել թենիսիստ Կարեն Խաչանովին: Դրանից հետո Խաչանովը ևս մեկ գրառում էր կատարել՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։

 

 

Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո տված ասուլիսի ժամանակ Հետխախաղային մամուլի ասուլիսի ժամանակ թենիսիստը պատասխանել է այն հարցին՝ ինչու գրություն չի թողել տեսախցիկին:

 

 

«Ինձ արգելելու կամ պատժելու պահանջների մասին ոչինչ չեմ լսել։ Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա։ Բացմիցս ասել եմ, որ ունեմ հայկական արմատներ և ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով։ Կնոջս և որդուս հետ 2021-ին այցելել էինք Հայաստան։ Եղանք բազմաթիվ գեղեցիկ վայրերում, վանքերում։ Ավելի լավ ճանաչեցի երկիրը։ Վերադարձից առաջ էլ վարպետության դաս անցկացրի 300-400 երեխաների համար։ Զարմացած էի, թե որքան մեծ էր ինձ տեսնելու նրանց ցանկությունը։ Շատ հաճելի պահ էր»,- աշխարհի 20-րդ ռակետի խոսքերն է մեջբերում ATP-ի մամուլի ծառայությունը։

 

Հիշեցնենք՝ Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:



loading...