Բրիտանացի մարդասպանը գրեթե 45 տարի անցկացրել է մեկուսարանում և սահմանել համաշխարհային ռեկորդ


Բրիտանացի մարդասպանը գրեթե 45 տարի անցկացրել է մեկուսարանում և սահմանել համաշխարհային ռեկորդ
Հունվար 22 22:48 2023

Մեծ Բրիտանիայում իր պատիժը կրող սերիական մարդասպանը 16 400 օր (գրեթե 45 տարի) անցկացրել է մեկուսարանում՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

69-ամյա Ռոբերտ Մոդսլին կատարել է կրկնակի սպանություն, ինչից հետո ցմահ բանտարկվել է։ 1978 թվականի հուլիսի 28-ին, պատիժը կրելու ժամանակ, նա սպանել է երկու բանտարկյալի, ինչից հետո մեկուսացվել է, քանի որ բանտարկյալներն ու բանտի աշխատակիցները հրաժարվել են գտնվել Մոդսլիի հետ նույն տարածքում և շփվել նրա հետ: 1983 թվականին նրա համար կառուցվել է հատուկ խուց։

Այս սենյակում Մոդսլին մենակ է անցկացրել գրեթե 45 տարի: Մի անգամ նա խնդրել է թութակ պահել, սակայն մերժում է ստացել։ 2000 թվականին մարդասպանը դիմել է «մահվան թույլտվություն» ստանալու համար, սակայն դրական պատասխան չի ստացել։ 



loading...