Այդ աջակցությունը շատ կարևոր է Արցախի 120 հազար հայության համար. Ռուբեն Վարդանյան


Այդ աջակցությունը շատ կարևոր է Արցախի 120 հազար հայության համար. Ռուբեն Վարդանյան
Հունվար 22 22:40 2023

Այսօր հերթական անգամ համոզվեցինք, թե որքան արժեքավոր է յուրաքանչյուր հայի ձայնը, որն ապրում է հայրենիքից հեռու, բայց անտարբեր չէ Արցախի ճակատագրի նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

 

 

«Կարեն Խաչանովի, Հենրիխ Մխիթարյանի, Ռոզա Լինի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և շատ ուրիշ հանրաճանաչ հայերի օրինակները ցույց են տալիս, թե որքան կարևոր է հայկական աշխարհի ներկայացուցիչների աջակցությունը, համախմբվածությունն ու համատեղ ջանքերը՝ Արցախի ձայնն ամբողջ աշխարհում լսելի դարձնելու համար։

 

Շնորհակալ եմ բոլորին, միջազգային կազմակերպություններին, տարբեր պետությունների կառավարություններին, առանձին գործիչներին, որոնք այս ծանր շրջանում սատարում են մեզ ու մեր պայքարին։ Վստահ եղեք, որ մենք իսկապես գնահատում և զգում ենք ձեր աջակցությունն այստեղ՝ Արցախում: Այդ աջակցությունը շատ կարևոր է Արցախի 120 հազար հայության համար»,- գրել է նա:



loading...