Երևանյան լճից դուրս են բելեր 29–ամյա երիտասարդի մարմինը (լուսանկարներ). Shamshyan.com


Երևանյան լճից դուրս են բելեր 29–ամյա երիտասարդի մարմինը (լուսանկարներ). Shamshyan.com
Հունվար 22 12:05 2023

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։  Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին Գործերի Նախարարության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 1/10 հասցեի հարևանությամբ գտնվող Երևանյան լճում դի է նկատվում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով իջել են ներքև և այնտեղից դուրս բերել դին։ Տեղում աշխատել են իրավապահները։

 

Դեպքի փաստով Շենգավթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։  Կայքի տեղեկություններով՝ փրկարարների կողմից Երևանյան լճից դուրս բերված մահացած տղամարդը 29- ամյա Գոռ Պ-ն էր, ով Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



loading...