Բրիտանիայի թագավորական ընտանիքի կենսագիրը հայտնել է Եղիսաբեթ 2-րդի ունեցած հիվանդության մասին


Բրիտանիայի թագավորական ընտանիքի կենսագիրը հայտնել է Եղիսաբեթ 2-րդի ունեցած հիվանդության մասին
Նոյեմբեր 28 01:25 2022

Թագավորական ընտանիքի ընկեր և կենսագիր Ջայլս Բրանդրեթը իր նոր՝ «Elizabeth: An Intimate Portrait» գրքի թողարկման նախօրեին  պատմել է, թե ինչպես են անցել Եղիսաբեթ II-ի կյանքի վերջին օրերը։ Daily Mail-ի հետ զրույցում նա կիսվել է միապետի մահվան պատճառի մասին իր վարկածով։ «Ես լսել եմ, որ թագուհին ուներ միելոմա՝ ոսկրածուծի քաղցկեղ: Դրանով են բացատրվում նրա հոգնածությունը, քաշի կորուստը և «շարժունակության խնդիրները», որոնց մասին մեզ հաճախ էին պատմում նրա կյանքի վերջին տարվա ընթացքում», - ասել է նա։

 

 

 

Հեղինակն անդրադարձել է Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Լիզ Թրասի հետ հանդիպմանը Թագուհու ձեռքի կապտուկին։ Հարցին, թե դա սովորական կապտըուկ էր, թե ներերակային կանյուլայի հետևանք, կենսագիրը պատասխանել է․«Ես միայն գիտեմ, որ նրա մահվան վկայականում մահվան պատճառը պարզապես «ծերությունն» է նշված, ճիշտ այնպես, ինչպես Էդինբուրգի դուքսի պարագայում»։