Զինված ուժերի բոլոր զինծառայողներն ապահովված են ձմեռային համազգեստով. Թորոսյան


Զինված ուժերի բոլոր զինծառայողներն ապահովված են ձմեռային համազգեստով. Թորոսյան
Նոյեմբեր 22 13:42 2022

Զինված ուժերի բոլոր զինծառայողներն ապահովված են ձմեռային համազգեստով:

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն։

 

«Տեղեկությունները, որ զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն, չի համապատասխանում իրականությանը։ Եթե նման ահազանգեր են լինում, ինչպես նաեւ ցանկացած այլ ահազանգ, պաշտպանության նախարարությունը պատշաճ ուսումնասիրում է դրանք», -ասաց Թորոսյանը։ Նրա խոսքով՝ անձնակազմն ապահովված է ձմեռային համազգեստով, որը ներառում է՝ ձմեռային բաճկոն, ձմեռային անդրավարտիք, ձեռնոց, գլխարկ, տաք կիսագուլպաներ, տաք ներքնաշորեր:

 
 

 

Irakanum.am