Ինչպես է նկարահանվել Մեսսիի և Ռոնալդուի համատեղ լուսանկարը (տեսանյութ)


Ինչպես է նկարահանվել Մեսսիի և Ռոնալդուի համատեղ լուսանկարը (տեսանյութ)
Նոյեմբեր 20 16:19 2022

Հրապարակվել է տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է արվել ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսի համատեղ լուսանկարը, որը երեկ ֆուտբոլիստները տեղադրել էին սոցցանցերի իրենց էջերում։

 

Լուսանկարում ֆուտբոլիստները շախմատ են խաղում «Louis Vuitton» ապրանքանիշի սունդուկների վրա։

«Հաղթանակը մտքի վիճակ է։ Ձեռագործ սունդուկներ ստեղծելու վաղուցվա ավանդույթներ՝ լուսանկարված Անի Լայբովիցի կողմից «Louis Vuitton»»-ի համար,- նկարին կից գրել են ֆուտբոլիստները։

 

Տեսանյութում երկու խաղացողներն էլ առանձնացրել են իրենց համար ամենահիշարժան հաղթանակները, երկուսն էլ ընդգծել են իրենց ազգային հավաքականներում գրանցած ձեռքբերումները։



loading...