Արագածոտնի մարզում բախվել են «06»-ն ու տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. shamshyan.com


Արագածոտնի մարզում բախվել են «06»-ն ու տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. shamshyan.com
Նոյեմբեր 20 11:02 2022

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 48-ամյա Յուրիկ Ա- վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան և 33-ամյա Էդգար Մ-ի վարած քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Յուրիկ Ա-ն բժշկական օգնություն ստանալով՝ տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։

 

 

 

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է բախման հետևանքով Զիլը, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է։